1ԳլխավորԼուրերՎոդքասթՏեսանյութ

Թե ինչ է լինում, երբ Հարրի Փոթթերի մասին խոսում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով դիտած մարդիկ

«Կոճակ» վոդքաստի երկրորդ էպիզոդում Արծվիկը Ալեքսի, Լուսինեի ու Նարեկի հետ քննարկել է Հարրի Փոթերին: Էպիզոդը լի է տարբեր տեսություններով, փաստերով և հետագայի մասին կանխատեսումներով:

Մենք փորձել ենք հասկանալ՝ որն էր պատճառը, որ Հարրիի կախարդական փայտիկն ինքնուրույն կռվում էր Լորդ Վոլդեմորդի հետ, երբ Հարրին ուշաթափված էր, չէ՞ որ փայտիկներն ինքնուրույն կռվել չեն կարող: Կամ արդյո՞ք Քեռի Վերնոնի և մորաքույր Փեթունյայի ընտանիքն իսկապես այդքան վատն էր, և ուրիշ որևէ ազդեցություն չկար նրանց վրա:

Հիշո՞ւմ եք Նեվիլին ու, թե ինչքան վատն էին նրա կախարդանքները, իսկ գիտե՞ք պատճառը: Կամ երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ստացվեց, որ 6 տարի անտարբերությունից հետո Հարրին միանգամից սիրահարվեց Ջինիին: 

Մեր վոդքասթի այս էպիզոդում կգտնեք այս և շատ այլ փաստեր ու բացահայտումներ, նորից կխորանաք Փոթերյան աշխարհի մեջ ու ինքներդ նոր փաստեր կմտաբերեք:

Դե իսկ եթե Դուք ունեք մտահղացում՝ ինչի մասին կարելի է քննարկել հաջորդ անգամ, ապա գրեք մեզ մեկնաբանություններում և ինքներդ մասնակցեք մեր վոդքասթին:

Փոդքաստը կարող եք նաև լսել այս հարթակներում

Anchor / Spotify / Google podcast / Apple podcast

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել