ԻրադարձություններԼուրեր

Հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ ամբողջությամբ չի հանդարտվել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթով հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Ռուսաստանի համար առանցքային թեմաներին և երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերին անդրադառնալուց նախագահը նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

Պուտինը նախ ընդգծել է, որ «մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում», ապա ավելացրել է. «Սակայն վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ ամբողջությամբ չի հանդարտվել»։

Նրա խոսքով՝ մեծանում է նաև ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում:

Պուտինը նաև նշել է, որ «կայունություն ապահովելու համար մեծ անհրաժեշտություն ունեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործադրվելիք ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close