Լուրեր
Եվրոպական խորհրդի նախագահը դեէսկալացիայի ու կրակն անմիջապես դադարեցնելու կոչ է արել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթերի» իր էջում գրել է, որ սահմանային լարված իրավիճակի ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կոչ ենք անում շտապ դեէսկալացիայի և կրակը լիարժեք դադարեցնելու: Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է: Եվրոպական խորհուրդը հավատարիմ է լարվածության թուլացման համար գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Շառլ Միշելը: