ԱշխարհԺամանցԼուրեր

Թրևիս Սքոթի համերգի ընթացքում տուժած անձինք դատական հայցեր են ներկայացրել

Ամերիկացի ռեպեր Թրևիս Սքոթին դատի են տվել, քանի որ իր «Astroworld» ֆեստիվալի շրջանակներում Հյուսթոնում տեղի ունեցած համերգի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, շատերը վիրավորվել են։

Համերգի մասնակիցներից մեկը, ով վիրավորվել է, մեղադրել է Թրևիս Սքոթին և կանադացի ռեփեր Դրեյքին, համերգին անսպասելի հայտնվելով, ամբոխում խառնաշփոթ առաջացնելու մեջ՝ պահանջելով մեկ միլիոն դոլարի փոխհատուցում։

Ինքը՝ Սքոթը, այս դեպքերը մեկնաբանելով, ասել է, որ անում է ամեն ինչ՝ օգնելու զոհերի ընտանիքներին, զոհերից ամենափոքրն ընդամենը 14 տարեկան էր։

Ըստ Variety ամսագրի՝ Թրևիսը նաև մտադիր է ամբողջությամբ վերադարձնել համերգի տոմսերը և արդեն իսկ չեղարկել է իր հաջորդ ելույթը Լաս Վեգասի Day N Vegas փառատոնում։

Ինչպես BBC Radio 5 Live ծրագրում ասել է համերգի մասնակիցներից մեկը՝ Լուկաս Նակարատին, ռեպերի բեմ բարձրանալուց երեք րոպե անց պարզ է դարձել, որ առանց զոհեր համերգը չի անցնի։

«Անհնար էր շարժվել, նույնիսկ ձեռքը երեսին տանել, մարդիկ այնքան ամուր կանգնած էին»,- ասում է ականատեսը:

New York Times-ի հաղորդագրության համաձայն՝ Հյուսթոնի ոստիկանապետ Թրոյ Ֆիներն անձամբ այցելել է Սքոթի թրեյլերը՝ ներկայացնելու իր մտահոգությունը ներկայացման նախօրեին հանդիսատեսի գերհուզված վիճակի վերաբերյալ: Թերթը մեջբերում է քաղաքի հրշեջ Սամուել Պենիի խոսքերը, ով ասել է, որ Սքոթը և միջոցառման կազմակերպիչները կարող էին միջամտել և հանգստացնել մարդկանց։

«Միակ մարդը, ով կարող էր միջամտել և տակտիկական դադար վերցնել, եթե ինչ-որ բան սխալ լիներ, հենց ինքը կատարողն էր»,- ասել է Պենին։

Տեխասի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել, մտադիր են ուսումնասիրել այն վարկածները, ըստ որոնց՝ որոշ մասնակիցներ թմրանյութ են ընդունել հենց համերգի ժամանակ։

Ռեպերի դեմ հայցերից մեկը ներկայացրել է 23-ամյա Քրիստիան Պարեդեսը, ով մեղադրում է Սքոթին և Դրեյքին բռնության դրդման մեջ և պնդում, որ Live Nation հյուրընկալող ընկերությունը չի ապահովել համապատասխան անվտանգություն կամ բժշկական օգնություն:

«Շատերն օգնություն խնդրեցին Live Nation Entertainment-ի կողմից վարձված պահակներից, սակայն այդ կոչերը անտեսվեցին»,- ասում է նա հայտարարության մեջ:

Պարեդեսը պնդում է, որ արդյունքում ինքը լուրջ վնասվածք է ստացել։

Համերգի մասնակիցներից Մանուել Սոզան նույնպես դատի է տվել Սքոթին, Live Nation-ին և փառատոնի հեղինակներին՝ մեկ միլիոն դոլար պահանջելով նրա ծանր վնասվածքների համար, որոնք ստացել է, երբ անվերահսկելի ամբոխը նրան տապալել է հատակին և սկսել տրորել։

Live Nation-ը դեռ չի մեկնաբանել այս պնդումները, սակայն հաստատել է, որ լիովին համագործակցում է տեղի իշխանությունների հետ միջադեպի հետաքննության համար:

Կիրակի օրը հայտնի ամերիկացի իրավաբան Բեն Քրամփն հայտնել է, որ որպես տուժող ներկայացնելու է համերգի մասնակիցների շահերը։

«Մենք արդարություն ենք փնտրելու մեր բոլոր հաճախորդների համար, որոնք տուժել են այս ողբերգական միջադեպից, որը հնարավոր էր խուսափել»,- նշել է Քրամփը։

Նախկինում նույնպես Թրևիս Սքոթի դեմ դատական ​​հայցեր են ներկայացված եղել նրա համերգների պատճառով։

2018 թվականին նրան մեղավոր են ճանաչել հասարակական կարգի խախտման մեջ, մեղադրում էին Արկանզասում համերգի ժամանակ ամբոխին բեմ հրահրելու մեջ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել