1ԳլխավորԼուրեր

Ադրբեջանցիները Շուշիի կողմից կրակել են ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա. կա մեկ զոհ, 3 վիրավոր. ԱՀ ԱԱԾ

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել