1ԳլխավորԼուրերՀարցազրույցՎոդքասթՏեսանյութ

SQUID GAME, որտեղ հաստատ գոնե մեկ սիրելի հերոս կամ դրվագ ունեք. «Կոճակ» վոդքաստ

«Կոճակ» երիտասարդական վոդքաստի առաջին էպիզոդում Արծվիկը Նարեկի, Մելանյայի և Կարենի հետ քննարկել է SQUID GAME կորեական սերիալը։ Քննարկման ընթացքում կան կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ (Ուշադրությո՛ւն, եթե Դուք չեք նայել սերիալը, խորհուրդ ենք տալիս նայել, նոր վերադառնալ մեր վոդքաստին, քանի որ այստեղ շատ սփոյլեռներ կան):

Վերջին շրջանում այդքան հայտնիություն ձեռք բերած սերիալը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացրել: Մարդիկ փորձում են հասկանալ՝ որն է պատճառը, որ այս սերիալը նման ֆենոմեն է դարձել: Դե իսկ մենք քայլ-քայլ քննարկել ենք այն բոլոր հավանական փաստերն ու տեսությունները, որոնց շնորհիվ սերիալն այդքան հայտնի է դարձել:

Օրինակ՝ ի՞նչ կասեք Օ Իլ Նամի մասին, դիտելիս երբևէ մտածե՞լ էիք, որ վերջինս այս ամենի ստեղծողն է. ռեժիսորը գիտե՞ք քանի հուշումներ է մեզ տվել, որ այս պապիկը սովորական պապիկ չէ: 

Երբևէ չե՞ք մտածել՝ կորեական գումարը, որը նրանք շահում են, հայկական դրամով ինչքա՞ն է կազմում: Կամ ո՞րն էր պատճառը, որ գլխավոր հերոսը՝ Կի Հունը, մազերը կարմիր ներկելուց հետո չի նստում ինքնաթիռ: 

Այս էպիզոդում կգտնեք այս և շատ այլ հարցերի պատասխաններ, կբացահայտեք փաստեր և կսովորեք՝ ինչպես պատրաստել այն շաքարիկներից, որոնք այդքան դժվար են պատրաստվում: 

Դե իսկ եթե Դուք ունեք մտահղացում՝ ինչի մասին կարելի է քննարկել հաջորդ անգամ, ապա գրեք մեզ մեկնաբանություններում և ինքներդ մասնակցեք մեր վոդքասթին:

Լսեք մեր վոդքասթը նաև այստեղ.

Փոդքաստը կարող եք նաև լսել այս հարթակներում

Anchor / Spotify Google Podcast / Apple podcast

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close