ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Կինեմատոգրաֆիստների տանը» մրցանակներ հանձնեցին կինոյում ներդրում ունեցած անձանց

Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի ունեցել է Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխություն, որտեղ լավագույն անվանակարգում պարգևատրվեցին կինոյում ներդրում ունեցող անձինք: Այն առաջին անգամ էր անցկացվում և տարբերվում էր մյուս մրցանակաբաշխություններից, որ մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին հատուկ գիլդիաներ:

Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ: Վերոնշյալ կինոգիլդիաները հանձնել են մրցանակներ տարբեր անվանակարգերում: Այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը եւ այլք: Նույն օրը կայացել էր նաեւ «Սինեմատեքի» պաշտոնական բացում: Միջոցառումը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր: «Այս միջոցառումը պետք է կայանար 2018-ին, սակայն իրադարձությունների բերումով այն հետաձգվեց, եւ այսօր ամփոփում ենք նախորդ երեք տարիների ընթացքում էկրաններ բարձրացած եւ հեռուստատեսային աշխատանքները»,-նշել էր Պրոդյուսերների գիլդիայի համանախագահ Արման Միտոյանը:

Ի դեպ, վերջինս երկու մրցանակի էր արժանացել ՝ Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ «Անհայտ բաժանորդ», Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ ֆիլմ` «Անատոլիական պատմություն»: Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել