
Գործարար Իլոն Մասկը կվաճառի Tesla-ի բաժնետոմսերը, եթե նրան ապացուցվի, որ դա կօգնի համաշխարհային սովի դեմ պայքարում, այս մասին նա հայտարարություն է արել Twitter-յան իր էջում։
«Եթե Պարենի համաշխարհային ծրագիրը կարողանա ճշգրիտ նկարագրել, թե ինչպես 6 միլիարդ դոլարը կլուծի համաշխարհային սովը, ես անմիջապես կվաճառեմ Tesla-ի բաժնետոմսերը»,- ասել է նա:
Այսպիսով, նա արձագանքել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի խնդրանքին, ով ասել էր, որ 6 միլիարդ դոլարը կօգնի հաղթահարել սովի դեմ պայքարում։
«Սա հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է աղետը կանխելու համար»,- ասել է Բիսլին։
Հոկտեմբերի 27-ին Իլոն Մասկը դարձավ Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի պատմության ամենահարուստ մարդը. Tesla-ի բաժնետոմսերի արժեքի աճի ֆոնին նրա կարողությունը մոտեցավ 300 միլիարդ դոլարին:
Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են վերջին հաշվետվությունների հրապարակումից հետո։ Հոկտեմբերի 25-ին ընկերության շուկայական կապիտալիզացիան նույնիսկ կարողացավ հաղթահարել 1 տրիլիոն դոլարի շեմը: Այս ցուցանիշի ձեռքբերմանը նպաստել էր Hertz մեքենաների վարձույթի ծառայության համար 100 հազար էլեկտրական մեքենաների մատակարարման գործարքը։