
Հոկտեմբերի 26-ին մի խումբ փորձագետներ առաջարկել են սննդի և դեղորայքի վարչությանը թույլատրել ԱՄՆ դեղագործական Pfizer և գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ընկերությունների կողմից ստեղծված Comirnaty պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար:
Քննարկման մասնակիցները համաձայն են, որ պատվաստումների առավելությունը կասեցնում են դրա հետ կապված ռիսկերը: ՍԴՎ-ից չի պահանջվում հետևել արտաքին փորձագետների խորհուրդներին, բայց, սովորաբար, նրանք հաշվի են առնում բոլոր կարծիքները:
Pfizer և BioNTech ընկերությունները նշել են, որ իրենց պատվաստանյութն ավելի քան 90%-ով արդյունավետ է 5-11 տարեկան երեխաների մոտ կորոնավիրուսային վարակների կանխարգելման գործում:
BioNTech և Pfizer ընկերություններն առաջարկել են նաև Եվրամիության կարգավորող մարմիններին թույլատրել իրենց COVID-19 պատվաստանյութի օգտագործումը 5-ից 11 տարեկան երեխաների համար։ Հաստատումը հնարավորություն կտա Եվրոպայում առաջին պատվաստումը կատարել այս տարիքային խմբի երեխաների համար:
Պատվաստանյութ արտադրողները Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը տրամադրել են անհրաժեշտ տվյալներ՝ ներառյալ հետազոտության հետագա փուլերի արդյունքները, այս մասին ասվում է զեկույցում։
Comirnaty-ն փորձարկվել է վեց ամսականից մինչև 11 տարեկան ավելի քան 2200 երեխաների վրա: Երեխաների համար օգտագործվել է ավելի փոքր չափաբաժին, քան, սովորաբար, տրվում է մեծահասակներին: Ընկերությունները նշում են, որ հետազոտության մասնակիցներն ունեցել են «ուժեղ իմունային համակարգ»։
Մինչդեռ Գերմանիան զգուշանում է այդ տարիքային խմբի երեխաներին պատվաստելու հարցում։ Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտի պատվաստումների մշտական հանձնաժողովի ղեկավար Թոմաս Մերտենսը Rheinische Post-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել ինչպես սպասվող դրական ազդեցությունները, այնպես էլ հնարավոր ռիսկերը։ Մեկնաբանելով ԱՄՆ-ում երեխաների համար պատվաստանյութի կիրառման հնարավորությունը՝ գիտնականը նշել է, որ ԱՄՆ-ում երեխաների հիվանդացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան Գերմանիայում։
Երեխաներին պատվաստելու վերաբերյալ կարգավորող մարմինն իր որոշումը կկայացնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Եթե որոշվի հաստատել պատվաստանյութը, ապա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կքննարկի այս հարցը նոյեմբերի սկզբին։