ԺամանցԼուրերՇոու Բիզնես

Անիտա Հարությունյանը որոշել է այլևս չզբաղվե՞լ մոդելային գործունեությամբ

VS-ի մոդել Անիտա Հարությունյանը վերջին շրջանում բավականին պասիվ է: Նրա ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին հետևելով, կարելի է նկատել պասիվությունը, քանի որ որևէ գործողություն նրանցում չի կատարվում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մոդելը, ով միշտ ակտիվ է տարբեր իրավիճակներում, այս պահին որևէ տեղ որևէ մեկնաբանություն չի թողնում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մոդելի էջերը վերջին շրջանում հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից:

Բացի այդ նրա շրջապատում ունեցած խոսակցություններից պարզ է դարձել, որ նա այս պահին պարզապես զբաղվում է իր կյանքով ու զերծ է մնում հանրության ուշադրությունից: Փորձեցինք կապ հաստատել նրա և նրա մենեջերի հետ, սակայն պարզվեց, որ նա փոխել է իր հեռախոսահամարները, իսկ մենեջերը չպատասխանեց այն հարցին, արդյոք Անիտան ցանկանում է թողնել շոու բիզնեսն ու ապրել ավելի անհայտ կյանքով:

Մեզ մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնում են, որ Անիտան այցելում է սպորտային ակումբներից մեկը, շարունակում է մարզել իր մարմինը, սակայն ոչ հանրության համար: Այս ամենից հետո գալիս ենք այն եզրահանգման , որ մոդելը պարզապես պասիվ է հանրային կյանքում, իսկ իրականում նա շարունակում է վայելել իր շքեղ կյանքը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել