ԱշխարհԼուրեր

Թուրքիան հերթական անգամ խաթարում է կայունությունը Արևելյան Միջերկրականում. Բոբ Մենենդես

«Թուրքիան հերթական անգամ խաթարում է կայունությունն Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ այս անգամ խախտելով Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտին: ԱՄՆ-ն պետք է կանգնի Կիպրոսի կողքին, իսկ ԵՄ-ն նաև պետք է լիովին աջակցի իր անդամ երկրներից մեկի կենսական շահերին»,- գրել է Twitter-ում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

Շաբաթ օրը Կիպրոսը նավիգացիոն հակածանուցում է թողարկել Թուրքիայի վերջին հայտարարությունից հետո, ըստ որի՝ «Oruc Reis» սեյսմիկ հետազոտական նավը հետազոտություններ կիրականացնի Արևելյան Միջերկրական ծովում մինչև դեկտեմբերի 16-ը:

Կիպրոսի լրատվական գործակալությունը Լառնակայի Փրկարարական կենտրոնից տեղեկացել է, որ թուրքական նավիգացիոն ծանուցումը խախտում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին՝ կղզու հյուսիսում:

Իր թողարկած հակածանուցման մեջ Կիպրոսը նշել է, որ թուրքական ծանուցումը խախտում է իր ինքնիշխան իրավունքները:

Ուրբաթ օրն Անթալիայի կայանը թողարկել է թուրքական ծանուցագիրը՝ ասելով, որ «Oruc Reis» նավին իր հետազոտական ​​գործողության ընթացքում կուղեկցեն թուրքական ռազմածովային նավատորմի «Ataman» և «Genghis Khan» նավերը:

Հատկանշական է, որ թուրքական կողմի այս քայլին նախորդել է մեկ այլ միջադեպ, երբ թուրքական ռազմածովային ուժերը սկսել էին հետապնդել Մալթայի դրոշի ներքո գործող «Nautical Geo» նավը, որը հետազոտություններ էր անցկացնում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ներսում այն պատճառաբանությամբ, որ նա խախտում էր թուրքական մայրցամաքային շելֆը:

«Nautical Geo» նավն ուսումնասիրում էր Կիպրոսի և Հունաստանի Կրետե կղզու միջև ընկած տարածքը EastMed գազամուղի նախագծի համար՝ նախքան թուրքական ռազմածովային նավերի կողմից հետապնդվելը: Այսինքն՝ թուրքական ռազմական նավերը մտնում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, հայտարարում, որ դա իրենցն է և հետապնդում են այդ գոտու ներսում օրինական կարգով գտնվող նավերին: Իրոք որ թուրքական ամբարտավանությունը սահմաններ չունի:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել