Լուրեր

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը : Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է պատրիարքը:

Նա նկատել է՝ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը կրոնով:

«Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին: Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության սարսափելի մեղավոր էջն են: Թող Աստված օրհնի մեր աշխատանքները և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, ինչը կնպաստի երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը»,- նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը:

Նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ զրույցի ժամանակ Համայն ռուսիո պատրիարքը նաև ասել է, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել դժվար ժամանակները Ռուսաստանի և ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբՊատրիարք Կիրիլը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք և պատիվ» առաջին աստիճանի շքանշանով `Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համարինչպես կաթողիկոսի 70 –ամյակի կապակցությամբ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել