ԱշխարհԼուրեր

Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից

Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ երկրի միգրացիայի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել է, որ Կանադան պատրաստվում է առավել խոցելի խմբերի ավելի քան 20 հազար քաղաքացի ընդունել Աֆղանստանից:

«Կանադան 40 հազար փախստական կընդունի, և մենք կոչ ենք անում մյուս երկրներին՝ նույնպես ակտիվացնել իրենց աջակցությունը փախստականների անվտանգ տեղափոխման համար»,- Թրյուդոն գրել է Twitter-ում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, և հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը և 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել