ԺամանցԼուրեր

Թիմոթի Շալամեն կդառնա նոր Վիլլի Վոնկան

2018 թվականին Օսկարի նոմինացված դերասան Թիմոթի Շալամեն վերադառնում է կինոմատոգրաֆ՝ Warner Bros-ի և Roald Dahl Story Co-ի հանրաճանաչ «Վոնկա» ֆիլմի շոկոլադե գործարանի նոր գյուտարարի կերպարով։

Հիմնվելով Ռոալդ Դալի ստեղծած կերպարներին վրա՝ պատմությունը կենտրոնանալու է երիտասարդ Վիլլի Վոնկայի և նրա արկածների վրա՝ աշխարհի ամենահայտնի շոկոլադի գործարանը բացելուց առաջ։

Առայժմ սյուժեի մանրամասները չեն բացահայտվում: Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ Ռոալդ Դալի հեքիաթի հիման վրա նկարահանված նոր ֆիլմը գլխավոր հերոսին կներկայացնի այլ կերպ, քան նրան սովոր ենք տեսնել: Եթե ​​Թիմ Բարթոնը իր ժապավենում շատ քիչ բան է պատմում իր մեծանալու մասին, ապա նոր ֆիլմի ռեժիսոր Փոլ Քինգը (ով, ի դեպ, նկարահանել է «Փեդինգթոնի արկածները» ֆիլմի երկու մասերը) նախատեսում է այլ կերպ վարվել: Նա կցուցադրի Վոնկայի մանկությունը, նրա ծանոթությունը Ումպա Լումպայի առասպելական մարդկանց հետ և կպատասխանի այն հարցին, թե ինչպես է Վոնկան վերածվել շոկոլադի գործարանի սեփականատիրոջ, ում արգելել են քաղցր ուտել: Ֆիլմում դերասանները երգելու և պարելու են Լոնդոնի փողոցներում: Թիմոթի Շալամենի համար սա առաջին նման փորձն է, մինչ այդ դերասանը չէր նկարահանվել մյուզիքլներում:

Ֆիլմում կնկարահանվեն նաև Օլիվիա Քոուլմանը, Ռոուան Աթկինսոնը, ով հայտնի է Միստր Բինի կերպարով, Ջիմ Քարթերը, որը հայտնի է «Դաունթոնյան աբբայությունում» հեռուստասերիալում մսագործի դերով և շատ ուրիշները:

Շալամեն երրորդ դերասանն է, ով Warner Bros-ում ներկայացնում է Վոնկայի պատմությունը: Վոնկայի կերպարը վերարտադրելու համար առաջին անգամ այդ դերը վստահվել է Ջեն Վայլդերին 1971 թվականին, իսկ երկրորդը, ում վստահվել էր Վոնկայի դերը, Ջոնի Դեպն էր 2005 թվականին։

«Wonka» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի մայիսի 17-ին։

Անի Խաչատրյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել