1ԱշխարհԳլխավորԻրադարձություններԼուրերՏեսանյութ

Տպավորիչ կադրեր՝ Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժություններից

Իրանական կողմը հրապարակել է բավականին տպավորիչ կադրեր երկրի հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվող զորավարժությունների ընթացքից:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում երկու երկրների սահմանի երկայնքով մեկնարկել են իրանական ԶՈւ լայնածավալ զորավարժություններ:

Ըստ իրանական կողմի՝ զորավարժությունները «տեղի են ունենում զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու և անօդաչու թռչող սարքեր՝ բանակի ուղղաթիռների աջակցությամբ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել էր իր երկրի սահմանների մոտ Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը՝ այն համարելով «շատ զարմանալի իրադարձություն»:

Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել էր և հայտարարել, որ զորավարժություններն անցկացվում են «հանուն խաղաղության և կայունության ողջ տարածաշրջանում»: Հաշվի առնելով Ադրբեջանի և Իսրայելի սերտ հարաբերությունները՝ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թեհրանը «չի հանդուրժի սիոնիստական ​​կառույցների ներկայությունն իր սահմանների մոտ:

Իրանը և նրա հյուսիսարևմտյան հարևան Ադրբեջանը կիսում են մոտ 700 կմ սահման:

Այս ամենի ֆոնին զորավարժությունների շուրջ որոշակի PR արշավը նույնպես դառնում է կարևոր:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել