ԱշխարհԼուրերՏեսանյութ

Բարի լույս, Վրաստան. արդեն Վրաստանից, ութ տարի անց. Սաակաշվիլի (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, հնարավոր է, արդեն վերադարձել է հայրենիք: Քաղաքական գործիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Վրաստան: Արդեն Վրաստանից, ութ տարի անց»:

Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանի նախկին նախագահը հրապարակել էր ինքնաթիռի տոմսի նկարը։

Շուտով Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքներից է կախված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել