ԱշխարհԼուրեր

Վնասազերծվել է «Մեծ Սահարայի իսլամական պետության» պարագլուխը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Սախել աֆրիկյան տարածաշրջանը մայրցամաքի ամենապրոբլեմայիններից մեկն է ահաբեկչական գործունեության և անօրինական միգրացիայի պատճառով: 2014 թվականին Ֆրանսիան այս տարածաշրջանում սկսել է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այդ առաքելությանն աջակցում է «Սախելի հնգյակ» (G5) տարածաշրջանային կառույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել