ԱշխարհԼուրեր

Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան հաշվում։

«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր զրույցի ընթացքում քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ:

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել էին նաև սեպտեմբերի 13-ին:

Ինչպես գիտենք, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ տեղեկություն եղավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները և նույնիսկ գումար պահանջում իրանցի վարորդներից։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել