ԱշխարհԼուրեր

«Թալիբան»-ը հումանիտար օգնություն կուղարկի Փանջշեր

«Թալիբան»-ի ղեկավարությունը կառավարության առաջին նիստում որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Փանջշերի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աֆղանական ԶԼՄ-ները:

Օգոստոսի սկզբին «Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դիրքերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, և հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Անցած շաբաթ «Թալիբան»-ի հակառակորդները փորձ ձեռնարկեցին զինյալներից հետ գրավել Բաղլանի նահանգի մի շարք բնակավայրեր:

Նախօրյակին Sputnik ռադիոն հաղորդել է, որ թալիբներն սպանել են աֆղանական բանակի նախկին սպայի, չնայած խոստացել էին ներում շնորհել նախորդ իշխանությունների բոլոր հավատարիմ պաշտոնյաներին ու զինվորականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել