1ԳլխավորԻրադարձություններԼուրերՏեսանյութ

Վերջին շնորհանդեսի ընթացքում Apple-ը ներկայացրել է iPhone-ի նոր մոդելների շարքը (տեսանյութ)

iPhone 13-ի մարտկոցը 2,5 ժամ ավելի երկար է գործում, քան iPhone 12-ը, իսկ 13 mini-ի մարտկոցը 1,5 ժամ ավելի երկար է, քան iPhone 12-ի ավելի փոքր մոդելը: Միևնույն ժամանակ 13 Pro Max-ը 2,5 ժամ ավելի երկար է աշխատում, քան 12 Pro Max-ը, իսկ iPhone 13 Pro-ն 1,5 ժամով ավելի երկար է աշխատում, քան 12 Pro Max-ը:

Տեսախցիկները նույնպես բարելավվել են, 13 և 13 մինի մոդելների մեջ դրանք տեղադրվում են անկյունագծով: Նոր IPhone-ները հնարավորություն ունեն տեսագրել «Կինո էֆեկտ» ռեժիմով: IPhone-ի հիմնական տարբերակն այժմ ունի 128 գիգաբայթ ներքին հիշողություն, կան նաև տարբերակներ՝ 256 և 512 գիգաբայթ հիշողությամբ: Apple-ի պատմության մեջ առաջին անգամ Pro տարբերակն ունի 1 տերաբայթանոց մոդել:

6,1 դյույմանոց iPhone 13 Pro-ն և 6,7 դյույմանոց iPhone 13 Pro Max-ն ունեն երեք բոլորովին նոր տեսախցիկներ և կատարելագործված դիսփլեյ՝ մինչև 120 Հց թարմացման բարձր արագությամբ: Ուլտրալայն անկյունային օբյեկտիվը թույլ է տալիս ավելի լավ լուսավորություն ապահովել, իսկ հեռանկարային օբյեկտիվը ձեռք է բերել 3x խոշորացում: Երեք տեսախցիկներն այժմ ունեն գիշերային ռեժիմ, ինչպես նաև նոր մակրո ռեժիմ, որը թույլ է տալիս նկարահանել անգամ երկու սանտիմետր հեռավորությունից:

6.1 դյույմանոց iPhone 13-ը և 5.4 դյույմանոց iPhone 13 mini-ն, ինչպես նախկինում ունեն OLED էկրան, որը 28%-ով ավելի պայծառ է, քան նախորդ սերնդի մոդելներն էին, ինչպես նաև ալյումինե եզրեր:

Ինչ վերաբերում է գներին, ապա iPhone 13 mini-ն սկսվում է 699 դոլարից, iPhone 13-ը՝ 799 դոլարից, iPhone 13 Pro-ն՝ 999 դոլարից, iPhone 13 Pro Max-ը՝ 1099 դոլարից:

Ստորև Apple-ի՝ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած ավանդական շնորհանդեսն է, որն անցկացվում է նոր մոդելների ներկայացման նպատակով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել