ԱշխարհԼուրեր

Համավարակին նվիրված գագաթաժողովում ԱՄՆ-ն մտադիր է հասնել աշխարհի բնակչության 70 տոկոսին պատվաստելու որոշման ընդունմանը

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի հարցերին նվիրված առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ը մտադիր է հասնել այն բանի ընդունմանը, որ վարակի տարածման նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The New York Times թերթը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը հաստատել է, որ ԱՄՆ-ը որպես նպատակ դիտարկում է պատվաստման 70-տոկոսանոց մակարդակը, հաղորդում են ԶԼՄ-ները: Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է COVID-19-ի համավարակի դեմ պայքարին և գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված է սեպտեմբերի 22-ին:

«Գագաթնաժողովի ժամանակ նախագահ Բայդենը կոչ կանի պետությունների ղեկավարներին, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, բիզնեսի, բարեգործական և ոչ կառավարական կազմակերպութունների առաջնորդներին՝ հավաքվել միասին՝ COVID-19-ի համավարակին վերջ դնելու պարտավորությունն ստանձնելու նպատակով»,-ասվում է գագաթնաժողովի հրավիրագրում, որը հայտնվել է հրատարակության տրամադրության ներքո:

Սպասվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով: Axios պորտալի տվյալների համաձայն, Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի այն երկրները, որոնք մասնակցում են գագաթնաժողովին, խոստանան, որ COVAX-ը (COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման գլոբալ մեքանիզմ) պետք է լինի պատվաստանյութերի տարածման հիմնական միջոցը:

Դրա հետ մեկտեղ Բայդենի թիմի նպատակն այն է, որպեսզի ավելի հարուստ երկրներին համոզեն՝ նվիրաբերելու, այլ ոչ թե վաճառելու պատվաստանյութի բոլոր ավելցուկները, նշում է պորտալը: Գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրվածների ստույգ ցուցակը դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես հաղորդել են Axios-ի աղբյուրները, հրավիրվածների թվում է Պեկինը, չնայած այն բանին, որ ոչ լրիվ չափով է համագործակցում COVID-19-ի ծագման միջազգային հետաքննություններին:

Պաշտոնատար անձինք նաև պլանավորում են հրավիրել Ռուսաստանին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել