ԼուրերԿարևոր

ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել