ԱշխարհԼուրեր

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է բարձր մակարդակի վրա. վիճակագրություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 37 հազար 7107 թեստ. 24 հազար 507-ը՝ հակագենի, 13 հազար 210-ը՝ ՊՇՌ-թեստ և հայտնաբերվել է ախտահարման 3221 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 585 հազար 36 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 2990 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 548 հազար 951 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 54, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8287 հիվանդ: 3221 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 1167-958-ը, Աջարիայում՝ 220, Իմերեթում՝ 498, Քվեմո Քարթլիում՝ 194, Շիդա Քարթլիում՝ 279, Գուրիում՝ 71, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 339, Կախեթում՝ 272, Մցխեթ-Մթիանեթում՝ 93, Սամցխե-Ջավախքում՝ 46, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 42:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 27 հազար 772-ի, նրանցից 5882-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1387-ի վիճակը ծանր է, նրանցից 346 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1539 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 20 հազար 351 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 78 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 22 հազար 999-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), սեպտեմբերի 13-ի տվյալներով, կազմում է 8,54 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 7,58 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 7,44 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել