Լուրեր

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

Սեպտեմբերի 14-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը: Քվեատուփում առկա էր 88 քվեաթերթիկ, որից անվավեր՝ 1-ը:

Ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Հրաչ Այվազյանին կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Հովսեփ Բեդևյանին՝ 80 պատգամավոր, իսկ  Լիանա Հակոբյանին՝ 6 պատգամավոր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Հովսեփ Բեդևյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել