ԱշխարհԼուրեր

Պուտինը նախորդ օրը երեկոյան Կրեմլում հանդիպում է ունեցել Ասադի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ժամանել է Մոսկվա. նախօրյակին նրա հետ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Շատ ուրախ եմ Ձեզ կրկին ողջունել Մոսկվայում: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհավորել անցած ծննդյան օրվա կապակցությամբ: Դե նաև, իհարկե, արդեն անձնական ձևաչափով՝ նախագահական ընտրությունների շատ լավ արդյունքների կապակցությամբ»,- ասել է Պուտինը Ասադի հետ կայացած հանդիպմանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ ընտրությունների արդյունքները վկայում են սիրիացիների վստահությունն Ասադի նկատմամբ «և, չնայած նախորդ տարիների բոլոր դժվարութուններին և նախորդ տարիների ողբերգություններին, այնուամենայնիվ, Ձեզ հետ են կապում վերականգման և նորմալ կյանքին վերադառնալու գործընթացը»:

«Գիտեմ, որ Դուք շատ բան եք անում դրա համար, այդ թվում՝ ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսություն կազմակերպելու համար: Մեծ հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Պուտինը, նշելով, որ միայն Սիրիայում բոլոր ուժերի համախմբումը թույլ կտա երկրին՝ կանգնել ոտքերի վրա և սկսել առաջընթաց զարգացումն ու դեպի առաջ շարժվելը:

Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել է առանց ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Դա, նրա կարծիքով, «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար և նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»:

ՆաևՌուսաստանի նախագահն ընդունել է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել