ԼուրերՇոու Բիզնես

Շվեդական ABBA-ն հայտարարել է վերջին 40 տարվա ընթացքում առաջին նոր ալբոմի թողարկման մասին

Շվեդական ABBA փոփ խումբը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի:

«Voyage» վերնագրով ձայնասկավառակը, որը պարունակում է 10 նոր երգ, կթողարկվի նոյեմբերի 5-ին: Այդ մասին ABBA-ն մանրամասն պատմել է նախատեսվող նոր բեկումնային կենդանի շոուի կուլիսներում, որին զարկ կտրվի 2022 թվականի մայիսին: Միաժամանակ երաժիշտները ներկայացրել են երկու նոր երգ՝ «I Still Have Faith In You» և «Donʼt Shut Me Down»:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ABBA-ն փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ խմբերից մեկն է, և պաշտոնապես վաճառել է մոտ 150 միլիոն ձայնասկավառակ:

Խումբը ստեղծվել է 1972 թվականին և թողարկել թվով ութ ալբոմ: Ստեղծումից 10 տարի անց խումբը լուծարվեց:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել