ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Ես պարզապես շատ ուզում եմ երկար ապրել». Ժան-Պոլ Բելմոնդո. արտիստ̀ ում սիրահարված էին

Ֆրանսիական թատրոնի և կինոյի լեգենդար դերասան Ժանը մահացավ է 89 տարեկան հասակում:

Ժան-Պոլ Բելմոնդոն ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին:  Դերասանի հայրը քանդակագործ էր, մայրը ՝ նկարիչ: Մանկության տարիներին Ժան-Պոլը շատ գրավիչ էր, արտաքնապես նա նման էր հրեշտակի և հաճախ որպես մոդել ծառայում էր իր հորը: 

Ծնողները նրան տանում էին թանգարաններ ̀ փորձելով նրա մեջ սերմանել գեղեցկության հանդեպ  սերը և դա նրանց մոտ մասամբ հաջողվեց, բայց տղան կռվարար էր մեծանում և հաճախ տարաձայնություններ ունենում դասըկներների հետ և տարված էր ոչ թե սովորելով, այլ ֆուտբոլով և բռնցքամարտով: 

«Ուսուցիչները չէին ուզում ինձ տեսնել դպրոցում, – մի անգամ պատմել էր դերասանը, – և տասնչորս տարեկան հասակում ես գնացի արտադրամասում աշխատանքի: Բայց ինձ այնտեղ էլ չսիրեցին և ղեկավարությունը հորս խնդրեց, որպեսզի հեռացնեն այնտեղից»:

Մասնագիտություն  ընտրելու հարցում տատանվում էր ̀ սպորտ թե արվեստ:  Ես միշտ սիրել եմ խաղալ և երբեք չեմ ցանկացել լինել մեկն ով  ինչ որ բան է որոշում: Դա ինձ հետաքրքիր չէր: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: Իմ գործը դերասան լինելն է»:  

Բելմոնդոյի եղբայրը̀  Ալենը դարձավ կինոպրոդյուսեր, իսկ Մուրիելը քույրը ̀ դերասանուհի : 

Մի քանի տարի նա աշխատեց թատրոնում ̀չցանկանալով ներգրաված լինել կինոմատոգրաֆիայում: 

Բայց առաջին դեբյուտային ֆիլմը եղավ  1957 թվականին ՝ փոքր դեր խաղալով «Մոլիեր» ֆիլմում: Նա խաղաց մի քանի դրվագում, բայց մոնտաժի ժամանակ դրանք հանվեցին ուստի հանդիսատեսը ապագա աստղին չտեսավ կինոթատրոնների էկրանին:

Նա իր փառքի մասին այսպես էր արտահայտվում. «Իմ հաղթաթուղթը հանգստությունն է: Ազատության զգացումը որը տալիս եմ կերպարիս»:

Ամենահաջողակ դերասանին հաջողություն բերեցին մարտաֆիլմերը, բայց Բելմոնդոն անսպասելիորեն հրաժարվեց աշխատել այս ժանրի ֆիլմերում ՝ ասելով. «Ես չեմ ուզում դառնալ ֆրանսիական կինոյի թռչող պապիկը»:

Երկար ժամանակ դերասանն ինքն էր կատարում բոլոր հնարքները, բայց «Կողոպուտ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած վթարից հետո (այնուհետև նա ընկավ բարձրությունից), նա ստիպված եղավ նման տեսարաններում զիջել կասկադյորներին:

Մի անգամ դերասանի ծննդյան նախօրեին երբ լրագրողներից մեկը հարցրեց̀ իսկ որն էլ նրա երկրակեցության գաղտնիքը: Ժանը հասարակ պատասխան տվեց. «Ոչ մի գաղտնիք չկա, ես պարզապես շատ եմ ուզում երկար ապրել: Բացի այդ, ես վատ սովորություններ չունեմ. երբեք չեմ խմել, չեմ ծխել, թմրանյութ չեմ օգտագործել, բայց շատ սպորտով եմ զբաղվում, և դա օգնում է պահպանել առողջությունը»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել