ԺամանցԼուրերՇոու Բիզնես

«Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն մենակ քայլ անել». Նաիրա Մովսեսյանը մենակ է ուղեկցել դստերը դպրոց

 

Դերասանուհի Նաիրա Մովսեսյանի դուստրն այսօր գնացել է առաջին դասարան: Նաիրան մենակ է ճանապարհել դստերը դպրոց. «Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ….
Շնորհավորում եմ բալես և խոստանում ,որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում,կքայլես առաջ և կուղորդվես քո ուղեղով ,ոչ հասարակության թելադրանքով ։
Չեմ ուզում լինես գերազանցիկ ,ուզում եմ խելացի լինես ։
Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն մենակ քայլ անել ,սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես ։
Կարևորը նա գիտի ,որ այս կյանքում ,որպես ծնող ունի միմիայն ինձ ,իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող ,պաշտող տատիկ և մայր ….
֊Մամա բոլորը ունեն ստեղ մամա ու պապա մենք ինչի ենք եկել ….
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր …
.Բալես դու պապա չունես `մեռել ա …..
Ու սա սեպտեմբերի պայծառ 1 ն է»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել