ԱշխարհԼուրերԿարևոր

Բաքուն ընդունեց զոհերի 11 հազար թիվը․ Արցախպրես

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, Բաքուն անուղղակի ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում 11,000 զոհ ունենալու փաստը։

Բաքվի կառավարության որոշմամբ՝ 2021-2025 թվականներին պատերազմի զոհերի ու վիրավորների ընտանիքներին կտրվի 11,000 բնակարան։

Սակայն, պաշտոնապես Բաքուն պատերազմում զոհերի թիվը հայտարարում է մոտ 3000, վիրավորներինը՝ 1000։ Միևնույն ժամանակ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը որոշում էր ընդունել օգնություն տրամադրել 6000 զոհերի ընտանիքների։

Թվերի այս անհամապատասխանությունները խոսում են այն մասին, որ Բաքուն թաքցնում է զոհերի ու վիրավորների իրական թիվը։ Սակայն այս միջոցառումներն աստիճանաբար բացահայտում են իրական կորուստները։

«Ըստ միջազգային ռազմական փորձագետների՝ Բաքվի կորուստները 2020-ի պատերազմում հասնում են 20-25 հազարի։

Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգնեցնելու դեպքում կորուստներն ավելի շատ կլինեին։ Այսինքն, պատերազմը շարունակվելու դեպքում, նույնիսկ Շուշիի օկուպացիայի պայմաններում, Բաքուն կարող էր կորցնել իր բանակը։ Այս թեման աստիճանաբար սկսում է առաջին պլան մղվել, ինչը կարող է լույս սփռել պատերազմի շատ հանգամանքների վրա»,- գրում է Արցախպրես-ը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել