ԼուրերՍպորտ

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթեց Մայ Նարվային (Էստոնիա) և վաստակած 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց (անհատական առաջնություններ) շրջանում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել