ԱրտաքինԼուրերՔաղաքականություն

Առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի՝ դժվար է պատկերացնել որ կողմն է հրադադարի խախտումերի նախաձեռնողը. Փաշինյան

 ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումերի նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար:

Միևնույն ժամանակ, ըստ նրա այդ գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։

Վարչապետը իր ելույթում նշեց, որ Հայաստանի համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողությունների և հայտարարություններից զերծ մնալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը. «Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս: Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ին կառավարության նիստում այս հարցին անդրադարձել եմ՝ ասելով, որ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը:»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հուլիսի 29-ին կառավարության նիստում ինքն ուրվագծել է ՀՀ կառավարության պատկերացումը տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել է միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը:

«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները սկսելու ՀՀ հանձնառությունը»,- ասաց Փաշինյանը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել