ԼուրերՆերքինՔաղաքականություն

Տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից  պետք է լինի զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի մշակումը. այս մասին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն առաջադրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Որևէ բան չի մոռացվել, և տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ, անկախ նրանից, թե այս պահին ինչ կարգավիճակում են գտնվում զինված ուժերը տասնամյակներով թալանողները: Հուսով եմ, որ բանակից թալանվածը հնարավորինս շուտ կհանձնվի բանակի տնօրինմանը, նախքան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին համապատասխան օրենքի տարածումը դրանց վրա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի անվտանգության համակարգի ամբողջական վերականգնումը, բանակի հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերում, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգի փոփոխություն: Այս գործընթացում Անդրանիկ Քոչարյանը կարևորում է, թե ներքին, թե Սփյուռքի ուժերի կենտրոնացումը: Ըստ նրա՝ աշխարհասփյուռ հայության գիտական մտքի կիրառմամբ բանակը ձեռք կբերի մասնագիտական նոր գիտելիքներ, որոնք գործի կդրվեն ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու, նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա ստեղծելու նպատակով: 

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել