ԼուրերՊատերազմ

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 10-ին, ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 8-ին, ժամը 17։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը՝ հայկական կողմում։

Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 9-ին, ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել էր մոտ 6 հա բուսածածկույթ։

 Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21։23-ին։ Այրվել էր մոտ 10 հա բուսածածկույթ։

Ժամը 21:33-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին․ սահմանվել էր հերթապահություն:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել