Լուրեր

Հայաստանում եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն չկա. Եզդիների ազգային միության նախագահ

Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն զգում է ազատ և անկաշկանդ. այս մասին նշեց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

«Այստեղ մենք կարող ենք ազատ խոսել մեր իրավունքների պաշտպանության, մեր մշակույթի պահպանման ու զարգացման մասին: Եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն գոյություն չունի:  Եզդիական համայնքը Հայաստանում ապրում, զարգանում ու պահպանում է իր ազգային ավանդույթները»,-ասաց Եզդիների ազգային միության նախագահը:  

Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդի համայնքն ակնկալում է, որ եզդիների ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը լինի եզդի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, քանի որ իրենք չունեն պետություն, համապատասխան ներկայացուցիչ ՄԱԿ-ում: Եզդի ժողովրդի նպատակն է միջազգային հարթակներում տեղ հասցնել եղելությունը, այն, ինչ Իրաքում և Սիրիայում կատարվել է եզդի ժողովրդի դեմ՝ ահաբեկիչների կողմից իրականացված ցեղասպանություն, որը ճանաչել են տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել