ԼուրերԿարևորՆերքինՊատերազմ

Գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ

 Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Գերիների հարազատները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի գերատեսչություններին, միջազգային հանրությանը: «Ազատություն հայ պատանդներին», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի համաձայնագրից». այս և այլ գրառումներով պաստառներով գերիների հարազատները հավաքվել են գործադիրի շենքի մոտ և ակնկալում են հստակեցում գերիների խնդրում:

Պաստառները ներկայացված են անգլերենով և ռուսերենով: Հարազատները ցանկանում են իմանալ, թե ինչ տեղաշարժ կա գերիների վերադարձի գործընթացում և երբ են նրանք վերադառնալու: Հավաքվածները նկատեցին, որ արդեն 8 ամիս է անորոշ վիճակ է, գործընթացն այնքան ձգձգվեց, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները  ազատազրկման դատապարտեցին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտահոգիչ հարցերի հետ կապված որևէ կոնկրետ պատասխան չկա:

Գերիների հարազատներն առաջիկայում ևս շարունակելու են իրենց խաղաղ ակցիան՝ փորձելով գրավել աշխարհի տարբեր երկրների ուշադրությունը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել