ԼուրերՊատերազմ

Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում օգոստոսի 5-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն. ։ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ըստ աղբյուրի` նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close