ԱշխարհԻրադարձություններԼուրերԿարևոր

Նյու-Յորքի նահանգապետն իմպիչմենտի եզրին՝ սեռական ոտնձգությունների համար

Նախորդ տարվա դեկտեմբերից Նյու-Յորքի դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Կուոմոն մի խումբ կանանց կողմից մեղադրվում է իրենց դեմ իրականցրած սեռական ոտնձգությունների համար։ Ընդ որում՝ աղմկահարույց մեղադրանքների մեծամասնությունը հիմնականում ենթադրյալ գործողություններ են։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում սեռական ոտնձգությունների մեջ արվեստի և քաղաքական հայտնի գործիչներին մեղադրելու գործընթացները նոր երևույթ չեն։ Դեռևս 2017-ին մեծ աղմուկ էր բարձրացրել Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սեռական ոտնձգության մեղադրական պատմությունը։ Այն արագորեն սոցկայքերում հանգեցրերց «#Me Too» շարժմանն, որի նպատակն էր բարձրաձայնել կանանց նկատմամբ սեռական ոտնձգության պատմությունները և պաշտպանել այդ կանանց իրավունքները։ Շարժումը, սակայն, հավանաբար Covid-19 համավարակի պատճառով, դադարեցրել էր ակտիվությունը։

Այդպիսի սկանդալային պատմությունները անգամ չէին շրջանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր նախկին օգնական Թարա Ռիդի կողմից մեղադրվեց դեռևս 1993-ին սեռական ոտնձգություններ գործելու մեջ։

Կուոմոին առաջին մեղադրանքը դեկտեմբերի 13-ին իր twitter-յան միկրոբլոգում ներկայացրել էր նահանգապետի նախկին օգնական Լինդսի Բոյլանը, գրելով․ «Այո՛ Նյու-Յորքի նահանգապետ Կուոմոն սեռական ոտնձգություններ է իրականցրել իմ դեմ։ Շատերը դա տեսնում էին և նայում»։

Բոյլանին հաջորդեցին ևս 10 կանայք։ Նրանք հիմնականում Կուոմոի հետ նահանգային կառավարական մարմիններում աշխատած անձինք էին։

Նահանգապետը ի սկզբանե հերքել էր իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները, և ներողություն հայցել այն բանի համար, որ իր կողմից նրանց ուղղված խոսքերը դիտարկվել են որպես «սեռական ոտնձգություններ»։

Արդեն 2021 թվականի փետրվարին Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցյա Ջեյմսը հայտարարել էր, որ վարձելու է իրավաբանական ընկերություն՝ անկախ հետաքննության կազմակերպման համար։ Սրան հաջորդել էր արդեն մարտի 11-ին Նյու-Յորքի Նահահգային Ասամբլեյաի կողմից իմփիչմենթի հարցով հետաքննություն թույլատրումը։

Այս տարվա հուլիսի 4-ին դատախազ Լետիցյա Ջեյմսը վերջապես հրապարակեց երկար սպասված հետաքննության արդյունքները, որով Էնդրյու Կուոմոն մեղավոր էր ճանաչվում մի քանի կնոջ նկատմամբ իր պաշտոնավարման ընթացքում սեռական ոտնձգություններ կատարաելու համար։

Հետաքննությունից հետո Նյու-Յորքից կոնգրեսականների ողջ պատվիրակությունը, Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե-Բլազիոն և նահանգային 120 օրենսդիրներ Կուոմոին կոչ են արել հրաժարական տալ։

Ինչպես Ջեյմսի հետաքննության ընթացքում, այնպես էլ դրա հրապարակումից հետո Կուոմոն հրաժարվել էր թոշակի անցնելուց։

Նախագահ Ջո Բայդենը նախապես իր աջակցությունն էր հայտնել Ջեյմսի կողմից իրականցվող անկախ հետաքննությանը, սակայն արդյունքերի հայտարարումից հետո նա նույնպես կոչ արեց նահանգապետին անցնել թոշակի։ Սա նշանակում է, որ դեմոկրատների կուսակցական ղեկավարության շարքում Բայդի ներկայացրած պահանջը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։

«Նա պետք է հրաժարական տա» ասել է Բայդենը Սպիտակ Տանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժմանակ։ Այն հարցին, թե արդյո՞ք Կուոմոն կհեռացվի պաշտոնից, եթե հրաժարական չտա, Բայդենը նշել է․ «Ես հասկանում եմ, որ նահանգի օրենսդիր մարմինը կարող է որոշում կայացնել իմփիչմենտի մասին, հստակ այլ փաստ չգիտեմ»։  

Բայդենի պատասխանից շատ չանցած Նյու-Յորքի ներկայացուցիչների պալատի խոսնակ Կարլ Հիստին հայտարարեց, որ պալատը կփորձի արագացնել նահանգապետի ինփիչմենթի հետաքննության հարցը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել