ԼուրերԿարևոր

Սևանի ափի հանգստյան տներից մեկը Դո՞ւք եք սեփականաշնորհել, թե՞ ոչ. Թովմասյանը՝ Սաղաթելյանին

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դուք  Սևանա լճի ափին եղած սհանգստյան տներից մեկը եփականաշնորհել և հյուրանոց եք կառուցել, կասեք՝ դա Ձերն է, թե ոչ. այսօր խորհրդարանում այս մասին «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Ւշխան Սաղաթելյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Սաղաթելյանը նշեց, որ ինքը Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել։ «Այո բոլորին հայտնի է, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր, դա կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Այդ հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին, ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանում, որ եղել եմ չորս ամիս մարզպետ։ Ես առաջինն իմ ընկերությունը ստեղծել եմ 2005 թվականին, այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով, շարունակելու է զբաղվել, ես օրենքով այդ սահմանափկումները հաշվի առնելով, կարգավորումներն արել եմ արդեն»,-ասաց նա։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել