Իրանին կրկին մեղադրում են Արաբական ծովում նավթային տանկերի վրա հարձակման մեջ

2018 թվականից ի վեր, ինչ ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կքնված «Միջուկային գործարքից», Պարսից ծոցում սկսեցին հարձակումների ենթարկվել արևմտյան երկրների առևտրային նավերը: Այդ հարձակումների համար ԱՄՆ-ն և Իսրայելը մեղադրում էին Իրանին։ Իրանը իր հերթին, ոչ միայն հերքում էր այդ մեղադրանքները, այլ նաև հենց Իսրայելին էր մեղադրում սադրանքների հրարարման և հակաիրանական օրակարգի առաջ մղման նպատակով տանկերների վրա հարձակումներում։ Սակայն հաջորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իրանի հետ բանակցությունների սեղանին վերադառնալու ցանկության հայտարարությունից հետո իրադրությունը Արաբական թերակղզու հարակից ջրրեում կարծես թե հանգստացել էր։
Վերջին շրջանում Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների փակուղի մտնելու ֆոնին տարածաշրջանում կրկին նկատելիորեն աճում է լարվածությունը Իսրայել-ԱՄՆ և Իրան հարաբերություններում։ Ձևավրվող լարվածության անմիջական առիթը այս անգամ ևս նավթային տանկերի վրա տեղի ունեցած հարձակումն է։
Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Արաբական ծովում անցած շաբաթ Ճապոնական Mercer Street կոչվող և Լոնդոնում գրանցված իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող տանկերի վրա տեղի ունեցած հարձակման համար Իսրայելը կրկին մեղադրում է Իրանին։ Ըստ իսրայելական կողմի տանկերի վրա հարձակումը տեղի էր ունեցել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տանկերի վրա հուլիսի 29-ին տեղի ունեցած հարձակաման ժամանակ զոհվել էին ռումինացի նավապետը և անվտանգության ծառայության բրիտանացի սպան։ Ընդ որում տանկերներրի ու նավերի վարա տեղի ունեցած հարձակումների շղթայում սա առաջին զոհերով ելքն է։
Ըստ եղած տեղեկությունների Mercer Street-ը Տանզանիայի մայրաքաղաք Դար էս-Սալամից ուղևորվում էր Արաբական Միացիալ Էմիրությունների Ֆուջաիրայի նավահանգիստ, երբ Օմանին պատկանող Մասիրա կղզուց հյուսիս արևելք ենթարկվել էր անօդաչուի հարձակամանը։ Չնայած Իրանը չի արձագանքել տեղի ունեցած իրադարձություններին այնուամենայնիվ Իսրայելում բարձրաստիճան գործիչներից հնչում են «Իրանի ահաբեկչական ձեռագրի մասին» հայտարարություններ։ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը իր հայտրարաությունւմ նշել էր․ «Իրանը դա ոչ միայն Իսրայելի խնդիրն է, այլ նաև ահաբեկչության, ավերածությունների ու անկայունությունների արտահանողն է, որի պատճառով տառապում է ողջ աշխարհը։ Մենք երբեք չենք կարող լռել իրանական ահաբեկչության դեմ, որը վնասում է նաև նավագնացությանը»։ Լապիդը նաև ցավակցելով իր բրիտնացի և ռումինացի գործընկերներ Դոմինիկ Ռաբին և Բոգդան Աուրեսկուին կոչ էր արել միավորել ջանքերը Իրանի «ահաբեկչության» դեմ միջազգային հարթակներում պայքարելու համար։ Նա նաև Լոնդոնում, Վաշինգտոնում և ՄԱԿ-ում Իսրայելի դեսպաններին և մշտական ներկայացուցիչներին հանձնարարականներ էր ուղղարկել իրադարձությանը դիվանագիտական պատասխան տալու համար։
Հատկանշական է, որ Իսրայելի մեղադրանքները Իրանի հասցեին հնչում են այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի օր առաջ էր տեղի ունեցել Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությունը։ Այս իրադարձությունները մեկնաբանելով իսրայելցի քաղաքական գործիչներից մեկը ընդգծել էր․ «դիմակները փոխվում են, և ոչ մեկը չի կարող ձևացնել, որ չգիտի իրանական ռեժիմի բնույթը»։
The Jerusalem Post-ի հաղորդմամբ անօդաչուների ուսումնասիրությամբ զբաղվող Ջ․ Ֆրանցմանը կարծում է, որ Իրանը ընդարձագել է իր անօդաչուների ցանցը և դրանց հեռահարաությունը հասցրել է մինչև 1600 կմ-ի։ Ըստ Ֆրանցմանի իրանական այսպես կոչված Կամիկաձե-անօդաչուները նախագծվել և պատրաստվել են Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող ՀԱՄԱՍ խմբավորման և եմենյան «Անսար Ալլահ» խմբավորման կողմից, որոնք և օգտագործվել են Գազայում Իսրայելի և Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների համար։
«Իրանական դրոնները և անօդաչու տեխնոլոգիաները այժմ իրենցից ներկայացնում են նոր մեծ սպառնալիք», գրել է Ֆրանցմանը անօդաչուներին վերաբերվող իր ուսումնասիրությունում, և ընդգծել, «Լիբանանից մինչև Սիրիա, Իրաք մինչև Պարսից ծոց, այնուհետև մինչև Օմանի ծոց և Եմեն՝ ձգվող հազարավոր մղոններ պոտենցյալ վտանգի են ենթարկվում ԱՄՆ-ին պատկանող նավերը, զորքերը, ինչպես նաև շատ ամերիկյան դաշնակիցներ ու գործընկերներ։ Իրանը այսպիսով կարող է ազդանշան տալ, որ ծովում անօդաչուներով մահացու հարվածներ կհասցնի, որն ինչպես իանանցիներն են հայտարարում, համարվում է Սիրիայում կամ որևէ այլ տեղ իսրայելական հարձակումների պատասխանը»։
