ԼուրերՔաղաքականություն

Ալեն Սիմոնյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան. Խմբակցություններն ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին են առաջադրել

ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում խմբակցություններն ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին են առաջադրել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։ «Հայաստան» դաշինքը նախագահի թեկնածու է առաջադրվել կալանքի տակ գտնվող պատգամավոր Մխիթար Զաքարյանը։ Այս մասին հայտարարել է

դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» դաշիքնից Արթուր Սարգսյանն է։

Հիշեցնենք՝ ինչպես Մխիթար Զաքարյանը, այնպես էլ Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են։

Նշենք, որ խորհրդարանի նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` փակ-գաղտնի քվեարկությամբ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել