Լուրեր

Վերջապես կոյուղի ունենալու տարիների երազանքն իրականանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս նախորդ տարեսկզբին «Փաստին» էին դիմել Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 13-րդ և 14-րդ փողոցներում գտնվող սեփական տների բնակիչները: Անհնար էր անգամ պատկերացնել, որ տարիներ շարունակ այդ տները չունեն կոյուղի, կեղտաջրերը կուտակվում են բնակելի տների տակ, ինչը մի կողմից՝ հակասանիտարական վիճակի պատճառ կարող է դառնալ, մյուս կողմից՝ թուլանում են տների հիմքերը։ 

Բնակիչները դիմել էին պատկան բոլոր մարմիններին, սակայն սայլը տեղից չէր շարժվում: Կոյուղի անցկացնելու պարտավորությունը յուրաքանչյուրը «գցում էր» մեկը մյուսի վրա՝ միևնույն ժամանակ, սակայն, խոստանալով, որ խնդրին հնարավորության դեպքում անպայման լուծում կտրվի: Այն ժամանակ մենք անդրադարձանք խնդրին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

Եվ ահա, օրերս մեր խմբագրություն հնչած հերթական զանգը բարի լուր հայտնելու նպատակով էր: Մեզ իրենց խնդրով դիմած բնակիչները տեղեկացնում էին, որ վերջապես կոյուղի ունենալու տարիների իրենց երազանքն իրականանում է: Արդեն քանի օր է՝ մեքենաներն աշխատում են թաղամասի մի քանի փողոցներում, կատարում քանդման և կոյուղու անցկացման աշխատանքներ: «Վեոլիա Ջուր» ընկերության և Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարության համատեղ աշխատանքի արդյունքում շուտով թաղամասի փողոցներն ապահովված կլինեն կոյուղիով:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել