ԱշխարհԼուրեր

Չինաստանում հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի

Ռեկորդային տեղումների հարուցած հեղեղումը 13 մարդու մահվան է հանգեցրել Չինաստանի Հենանի նահանգում, հաղորդել է South China Morning Post -ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Տարերքի պատճառով հարկադրված է տները լքել ավելի քան 100 հազար մարդ: Նահանգի մայրաքաղաք Չժենչժոուում ջրով է լցվել մետրոն, գետնուղում արգելափակված մարդկանց հանել են փրկարարները:

CNN-ը նշում է, որ այժմ 12,6-միլիոնանոց քաղաքում մետրոն կանգնեցված է: Դադարեցրել են երթևեկությունը նաև քաղաքային էլեկտրագնացքները, ինչի պատճառով բազմաթիվ բնակիչներ չեն կարողացել տուն հասնել: Նման իրավիճակներ են նաև Հենանի այլ մասերում: SCMP-ի տվյալներով՝ Լոյան քաղաք մեկնող գնացքը 40 ժամ մնացել է արգելափակված: Այդ ամբողջ ժամանակ 900 ուղևորները հարկադրված են եղել օգնության սպասել ներսում: Հուլիսի 21-ի առավոտյան ճեղքվել է Գոցզյացզյուի ամբարտակը, հայտնել է CCTV-ն:

«Սինհուան» նշում է, որ ըստ կանխատեսումների՝ նահանգում առաջիկա օրն անձրևները կշարունակվեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել