1ԳլխավորԼուրեր

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք:

Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել