ԱշխարհԼուրեր

G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետևանքներն աղքատ երկրների համար

 Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետևանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում:

«Մեր գլխավոր նպատակն է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն է տնտեսության վերականգնման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ-ի կայքում: Նա նաև հայտարարել է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար և արդարացի հնարավորություն ունենան»:

«G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները և գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաև կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում է սովի եզրին»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել