ԱշխարհԼուրեր

Վրաստանում կորոնավիրուսից մահացությունը կրկին ավելացել է

Վրաստանի բժիշկները կորոնավիրուսի 821 նոր դեպքից, որոնք երկրում գրանցվել են վերջին մեկ օրվա ընթացքում, Թբիլիսիում հայտնաբերել է 439 փաստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Մնացած դեպքերի քովիդ-աշխարհագրությունը հետևյալ տեսքն ունի. Աջարիայում՝ 71, Իմերեթում՝ 86, Քվեմո Քարթլիում՝ 66, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 60, Կախեթում՝ 31, Մցխեթ-Մթիանեթում՝ 15, Սամցխե-Ջավախքում՝ 8, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 7:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման 351 հազար 249 դեպք: Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 866 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 335 հազար 895 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով անցած օրվա ընթացքում մահացել է 31, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 4982 հիվանդ: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 10 հազար 346-ի, նրանցից 3210-ն ստացիոնար բուժման կարիք ունեն: 708 հիվանդի վիճակը ծանր է, 199 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին, 635 հոգի գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 6501 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Կարանտինային տարածքներում մնում է 34 մարդ, իսկ ինքնամեկուսացան մեջ՝ 15 հազար 234: Հունիսի 8-ի տվյալներով, դրականության ցուցանիշը կազմում է 3,13 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,77 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,73 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել