ԱշխարհԼուրեր

Իտալիայում պատմել են երկրում «Սպուտնիկ V»-ի արտադրությունից օգուտի մասին

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան գոյություն ունեցող առաջարկը: Այդ մասին ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Տրանին պարզաբանել է, որ իտալական ընկերությունն առանց Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) էլ կարող է արտադրել և ամեն տեղ վաճառել պատվաստանյութը, բացի Եվրոպայից: Վաճառքը Եվրոպայում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ չկա EMA-ի թույլտվությունը:

«Իրականում ես հիանալի հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V»-ի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան գոյություն ունեցող առաջարկը: Ուստի կարևոր է արտադրել այդ պատվաստանյութը: Եվ Իտալիայում Adienne ընկերությունն ինքը դա կանի»,- ասել է նա:

«Եթե Եվրոպան նախընտրում է ուրիշ արտադրանք, այլ ոչ թե ռուսաստանյան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընդունելու իր որոշումները: Բայց ես քննադատում եմ այդ որոշումը, որովհետև կարծում եմ, թե, քանի որ «Սպուտնիկ V»-ն առաջինն է թողարկվել, կարելի կլիներ իրականում բազմաթիվ կյանքեր փրկել և իրականում կարելի կլիներ, որպեսզի Եվրոպան այդ տնտեսական փոստից շատ ավելի շուտ դուրս գալ»,-հայտարարել է Տրանին:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նույնիսկ առանց Եվրոպայի «Սպուտնիկ V»-ն տարածվածությամբ երկրորդն է աշխարհում:

«Դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում այդ բիզնեսը կարելի է անել, կողմնորոշվելով ոչ միայն դեպի Եվրոպա»,- ասել է Տրանին:

«Իտալիայի տնտեսությունն իրականում մեծ պլյուս է ստանում այն փաստից, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) որոշել է «Սպուտնիկ V»-ն արտադրել, այդ թվում՝ Իտալիայում: Մարտին ՌՈւՆՀ-ն և Adienne Pharma&Biotech ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իտալիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության վերաբերյալ: Նրա խոսքով, Adienne ընկերության հիմնադիրները, այդ թվում՝ մեծ պլյուս են ստանում այդպիսի պատվերի տեղաբաշխումից:

«Որովհետև այս ծանր ժամանակներում մեծ պատվեր ունենալը, այդուհանդերձ, կարևոր է»,- նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել