Ի՞նչ ծրագրով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայանում ընտրողներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրողներին ներկայանում է հետևյալ ծրագրով: Ծրագիրը, որը բաղկացած է 30 կետից, հատուկ ուշադրություն է դարձնում երկրի անվտանգության և տնտեսական զարգացման խնդիրներին:
Անվտանգության ոլորտ
– Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն և դինամիկ զարգացում
– Հայաստանում Ռուսաստանի ներրկայությունը` որպես անվտանգության երաշխավորի հասցնել առավելագույն մակարդակի
– Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրում
– Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համապարփակ ծրագրի մշակում՝ այն զինելով նորագույն զենքերով
– կարճ ժամանակում պրոֆեսիոնալ բանակի ձևավորում
– ակտիվ մասնակցություն ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում բոլոր գործընթացներին
– ընդլայնել Հայաստանի բազմավեկտոր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը
– Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում
– Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում ԼՂԻՄ սահմաններում
– ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ, դիվանագիտական միջոցներով
Տնտեսական բլոկ
– ներդրումների, այլ ոչ թե սպառողական տնտեսության վրա հիմնված նոր տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում
– տնտեսության իրական հատվածում աշխատանքի արտադրողականության կտրուկ աճի ապահովում
– առաջիկա 5 տարիներին ներդրումների և ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 40%-ի
– արտահանման խթանման համար հատուկ համապարփակ պետական քաղաքականության մշակում և իրականացում
– Գյուղատնտեսության նախարարության անհապաղ բացում
– հարկային արտոնություններ: