1ԳլխավորԼուրերՏեսանյութ

Իրավապաշտպանները տեսանյութեր են հրապարակել չնույնականացված հնարավոր գերեվարված անձանց վերաբերյալ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:

Սիրանուշ Սահակյան + 374 94 907002

Արտակ Զեյնալյան + 374 91 193526»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել