Լուրեր

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,- նշեց նա:

Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետեւ շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան եւ Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասան մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, եւս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close