Լուրեր

Ողջունում ենք Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունման առնչությամբ

Ողջունում ենք Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Սա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ: 

Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է:

Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել